Արմեն Աշոտյանի կալանքի դատական նիստն ընդմիջվեց․ փաստաբան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը հայտնել է․

«Արմեն Աշոտյանի կալանքի դատական նիստը սկսեց և ընդմիջվեց 1,5 ժամով, իմ միջնորդությամբ՝ նյութերին ծանոթանալու համար»,-գրել է նա:

Նշենք, որ Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Արմեն Աշոտյանին կալանավորելու հարցը։

Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ քրեական վարույթի ընթացքում Ա.Աշոտյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել բացակայելու արգելքը: Սակայն հետագա նախաքննության ընթացքում իրականացված գաղտնի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ մեղադրյալ Ա.Աշոտյանն իր նկատմամբ կիրառված խափանման միջոցի առկայության պայմաններում, չի կատարել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր վրա դրված պարտականությունները և խոչընդոտել է քրեական վարույթին` ապօրինի միջամտելով ապացուցման գործընթացին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել