Վարչապետը ՀՀ օրհներգի նոր տարբերակ է առաջարկում

ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին նախագծի քննարկման եզրափակիչ ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ՀՀ պետական օրհներգին։

«Նախ ասեմ՝ ինձ մոտ վերջնական եզրակացություն չկա, բարձրաձայն մտածելու ժանրում եմ այս ամենն ասում։ Այսօր մեր հիմնի բառերն ավարտվում են հետևյալ կերպ, այսինքն զոհվելով է ավարտվում։ Ինքը, գաղափարախոսությունը ճիշտ է, կոնտեքստի հետ ես որևէ խնդիր չունեմ, բայց ավարտվում է զոհվելու տողով և տեսարանով։

Ես այս վերջերս շատ մտածում եմ, բայց կարծում եմ, որ շատ ճիշտ կլինի, որ ՀՀ հիմնը ավարտվի հետևյալ տողերով․ «Նայիր նրան երեք գույնով, նվիրական մեկ նշան, թող փողփողի թշնամու դեմ, թող միշտ պանծա Հայաստան»,-ասաց վարչապետը։

Ըստ նրա առաջարկի՝ վերջին պարբերությունը կարող է և չլինել։

Մեր Հայրենիք, ազատ, անկախ,
Որ ապրել է դարեդար,
Յուր որդիքը արդ կանչում է
Ազատ, անկախ Հայաստան։

Ահա եղբայր, քեզ մի դրոշ,
Զոր իմ ձեռքով գործեցի,
Գիշերները ես քուն չեղա,
Արտասուքով լվացի։

Նայիր նրան` երեք գույնով
Նվիրական մեկ նշան,
Թող փողփողի թշնամու դեմ,
Թող միշտ պանծա Հայաստան։

Ամենայն տեղ մահը մի է,
Մարդ մի անգամ պիտ մեռնի,
Բայց երանի, որ յուր ազգի
Ազատության կզոհվի։

Հիշեցնենք, որ հունիսի 15-ը նշվում է որպես ՀՀ խորհրդանիշների օր։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել