Ես Երևանի փողոցներով տասնյակ կիլոմետրերով քայլում եմ, ինչի՞ դուք 10 տարվա ընթացքում փողոցում կարող էիք Ռոբերտ Քոչարյանին կամ Սերժ Սարգսյանին տեսնե՞լ։ Այս մասին այսօր՝ հունիսի 15-ին, ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին նախագծի քննարկման եզրափակիչ ելույթի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Եթե իրենք մտնում էին սրճարան, առնվազն Ռոբերտ Քոչարյանը, այնտեղ դիակներ էին թողնում։ Ինչի՞ եք սադրում անընդհատ, որ մենք այս բաներն ասենք։ Հիմա էլ ատելության ակնարկները, ահաբեկչություն, բան, Ղարաբաղը տվել են։ Կներեք, Վազգեն Սարգսյանը Ղարաբաղը տալիս էր հա՞, դրա համար սպանվե՞ց։ Թե՞, կարող է դուք էիք Մեղրին տալիս, դրա համար սպանվեց։ Ընդ որում, բա էդ ո՞նց է եղել հոկտեմբերի 27-ը։ Եղել է այն, որ այ այսպես, սրճարաններում, այդ թվում՝ դահլիճում ներկա որոշ մարդիկ, Նաիրի Հունանյան-ների հետ խոսելիս, Վազգեննա սաղ պրոբլեմը, Վազգեննա, այ Վազգեննա, էս երկրում ինչքան պրոբլեմ կա Վազգեննա, Վազ․․․,այլ որ Վազգենը չլինի․․․։ Գիտեին, իրենց կադրն էր, հոգեբանական թույլ տեղերը, որ «տոչկեքի» վար սեղմեն։ Իսկ որտե՞ղ էր Սերժ Սարգսյանը 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, քաղաքում չէր, հեռու էր, հեռու մի տեղ։ Այդ ատելությունը դուք, նույն ձևով, ինչի՞ համար էիք գեներացնում Վազգեն Սարգսյանի դեմ։ Վազգեն Սարգսյանը Ղարաբաղը տվե՞լ էր, Ղարաբաղը տալի՞ս էր։ Կամ, եթե դուք Ղարաբաղը չէիք տալիս․․․։ Ես շատ կարճ կանդրադառնամ, մենք պայմանավորվել ենք, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովում այդ խոսակցությունը հրապարակային է լինելու։ Բա որ դուք Ղարաբաղը տվող չէիք, Մեղրին ինչի՞ պիտի տայիք, որ Ղարաբաղը վերցնեիք։ Մեղրին Ղարաբաղի հետ փոխանակման թեմա նույնիսկ քննարկելով՝ ընդունել եք, որ Ղարաբաղը Ադրբեջանինն է, հակառակ դեպքում Հայաստանի ամբողջ շրջանն ինչի՞ պիտի տաք, որ Ղարաբաղը պահեք»,-ասաց Նիկոլ Փաշինյանը