Ընդդիմության վրանային հավաքը զբոսաշրջիկների այցելության շատ հետաքրքիր ուղղություն էր․ վարչապետ

ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին նախագծի քննարկման եզրափակիչ ելույթում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ընդդիմության 2022 թվականի հանրահավաքներին՝ նշելով դրանց ազդեցությունը տնտեսության վրա։

«Կես կատակ, կես լուրջ մի բան ասեմ՝ ընդդիմության վրանային հավաքը զբոսաշրջիկների այցելության շատ հետաքրքիր ուղղություն էր դարձել, որովհետև, օրինակ՝ մարդիկ կային, ես հումոր չեմ անում, լուրջ եմ ասում, մարդիկ կային, որոնք Հայաստան էին ժամանել այնպիսի երկրներից, որտեղ ցույց ընդհանրապես չի լինում։ Մարդիկ գնում էին տեսնեին՝ այդ ի՞նչ է, նկարվում էին և այդպես շարունակ։ Մեր ծառայությունների ուշադրության կենտրոնում է հայտնվել, թե օտարերկրացիների այս ինչ շարժ է մեր հարազատ ընդդիմության ճամբարում։ Հետո պարզեցինք, որ շատ մարդիկ կան, որ իրենց երկրում կյանքում ցույց չեն տեսել, առավել ևս վրանային»,-ասաց վարչապետը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել