ՀՀ ԱԱԾ սահմանապահ ծառայությունից հայտնել են, որ այսօր՝ հունիսի 15-ին, ժամը 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով։
Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացման և ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու փորձը կանխվել է:
Ժամը 10:00-ի դրությամբ իրադրությունը հարաբերականորեն կայուն է։
Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում երևում է, թե ինչպես են ադրբեջանցիները փորձում դրոշ տեղադրել Հագարիի կամրջի վրա: