Երևանում այսօր ցերեկը, հունիսի 17-ին, 18-ին սպասվում է, 16-ին, 19-ի, 20-ի՝ երեկոյան ժամերին, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-16մ/վ արագությամբ։
Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։
Մարզերում այսօր ցերեկը, հունիսի 17-ին, 18-ին շրջանների զգալի մասում, 16-ին, 19-ին և 20-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 15-ի ցերեկն առանձին հատվածներում՝ ինտենսիվ:
Հունիսի 15-20-ն առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ արևմտյան 3-6մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 16-ին, 17-ին աստիճանաբար կբարձրանա 2-5 աստիճանով։
Արցախում այսօր և վաղը սպասվում է անձրև և ամպրոպ։