Փաստաբանների նկատմամբ կիրառվող բռնության դեպքերի կապակցությամբ փաստաբաններն ինքնակազմակերպման սկզբունքով սկսում են իրազեկման հանրային գործողություններ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արմինե Ֆանյանը։
«Առաջին իրազեկման ակցիան տեղի կունենա հունիսի 16-ին։
Ժամը 11:00-ին Փաստաբանների պալատից (Զաքյան 7-2) կմեկնարկի երթ դեպի ԵՄ պատվիրակության գրասենյակ։
Երթի նպատակն է եվրոպացի գործընկերներին իրազեկելը, որ ՀՀ դատաիրավավական բարեփոխումների ֆինանսավորման համար հատկացվող ԵՄ միջոցներն ուղղվում են փաստաբանների նկատմամբ բռնարարքներին։
Պետք է հոգ տանենք այն մասին, որ «Բարեփոխված» ոստիկանները շուտափույթ կերպով պաշտպանի կարիք ունենան»,-գրել է նա։