Արդարադատության նախարարության վերահսկողական վարչության աշխատանքային խումբը հետևողականորեն շարունակում է կարգապահական վարույթների շրջանակում նախատեսված միջոցներով պայքարել նախարարության ստորաբաժանումներում հայտնաբերվող անբարեխիղճ ծառայողների և արատավոր երևույթների դեմ:
Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարությունից։
Վերահսկողական վարչության ուսումնասիրությամբ և հայտնաբերված մի շարք խախտումներով՝ «Արմավիրի մարզ» նոտարական տարածքի նոտար Յուրա Եղիազարյանի նկատմամբ կիրառվել է «գործունեության կասեցում» կարգապահական տույժը՝ երկու ամիս ժամկետով։