Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնում կառաջադրվի Հայկ Աղաքարյանի թեկնածությունը

Բարձրագույն դատական խորհուրդը հունիսի 12-ին որոշում է ընդունել, որում ասվում է․

«2023 թվականի հունիսի 12-ին, դռնփակ նիստում, քննարկելով Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնի թափուր տեղում թեկնածություն առաջարկելու վերաբերյալ հարցը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 121-րդ և 117-րդ հոդվածներով` Բարձրագույն դատական խորհուրդը

1. Հանրապետության նախագահին առաջարկել Հայկ Վահանի Աղաքարյանի թեկնածությունը՝ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել