Ենթակառուցվածքների ապաշրջափակումը պետք է տեղի ունենա հայտնի սկզբունքների հիման վրա. Արարատ Միրզոյան

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանն ԱԳ նախարար Արարատ Միրզոյանից հետաքրքրվել է` ի՞նչն է պատճառը, որ Թուրքիայի նախագահը Հայաստանի սուվերեն տարածքով անցնող ճանապարհին հերթական անգամ տալով միջանցքային տրամաբանություն` խնդիր է համարել ոչ թե Հայաստանի, այլ Իրանի դիրքորոշումը:

Այս մասին հայտնում են Ազգային ժողովից։

Արարատ Միրզոյանը նշել է, որ չի մեկնաբանի Թուրքիայի նախագահի` ասուլիսում հնչեցրած հայտարարությունը, հատկապես այն հատվածը, որը վերաբերում է երրորդ երկրներին եւ նրանց հնարավոր ինտեգրացիային կամ չինտեգրացիային: ԱԳ նախարարն անդրադարձել է տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման  հարցին` վերահաստատելով, որ Հայաստանը մեծապես շահագրգռված է տարածաշրջանում տրանսպորտային, տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ եւ վերագործարկմամբ:

Նախարարի խոսքով ենթակառուցվածքների ապաշրջափակումը պետք է տեղի ունենա մի քանի հայտնի սկզբունքների հիման վրա:

Մանրամասները` տեսանյութում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել