Սնանկության դատարանի դատավոր Սամվել Թադևոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Սնանկության դատարանի դատավոր Սամվել Թադևոսյանը Բարձրագույն դատական խորհրդին ներկայացրել էր իր հրաժարականի դիմումը, որն այսօր, օրենքով սահմանված կարգով, քննարկվել է Բարձրագույն դատական խորհրդի կողմից և համապատասխան որոշմամբ դատավոր նրա լիազորությունները համարվել է դադարած:

Այս մասին հայտնում են խորհրդի մամուլի ծառայությունը։

Նշենք, որ Թադևոսյանը 2006 թվականից դատական համակարգում էր։ ՀՀ նախագահի՝ 2018 թվականի օգոստոսի 10-ի հրամանագրով նշանակվել է Սնանկության դատարանի դատավոր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել