Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկում է ոստիկաններին պարգևատրել՝ քրեական պատասխանատվություն ենթադրող չափաքանակներով թմրանյութ հայտնաբերելու դեպքում։
«Այս չարիքը ոչ թե նվազման, այլ աճի միտում ունի։ Գնալով ավելի շատ երիտասարդների կյանքեր է կործանում, նրանց ընտանիքի անդամների կյանքերը դժոխքի են վերածվում։ Հաշվի առնելով այն, որ թմրանյութ վաճառողները գերշահույթներ են ստանում, կարծում եմ՝ դրա դեմ պայքարի ուղղությամբ պետք է մեծ ֆինանսական միջոցներ ներդնել»,-նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։