Պետք է հույս հայտնել, որ այդ 100 մահապարտների շարքում 44-օրյա պատերազմի դասալիքների հատուկ ստորաբաժանում կլինի․ Նիկոլ Փաշինյան

Այդ հարցն ինձ ուղղված չէ, այդ հարցով ավելի շատ պետք է զբաղվի Գլխավոր դատախազությունը, որն իրավասու մարմինն է։ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով Աղվան Վարդանյանի հարցազրույցին՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ինչ վերաբերում է մահապարտներին, պետք է հույս հայտնել, որ  այդ մահապարտների ցուցակում 44-օրյա պատերազմի դասալիքների հատուկ ստորաբաժանում կլինի՝ այդ խնդիրը լուծելու համար։ Կարծում եմ՝ «ադապտացիայի» ճիշտ մեթոդ են գտել։ Ենթադրում եմ, որ այդ ուղղությամբ էլ աշխատանքներ կան։ Մեր քաղաքական ուղեգիծը հետևյալն է՝ օրենքի գերակայություն և օրենքի դիկտատուրա։ Դա մեր նախընտրական թեզն է, և ես ուզում եմ ասել, որ բոլոր նրանք, ովքեր օրենքի գիծը կհատեն, ուրեմն օրենքով նախատեսված ուղիներով կգտնեն իրենց տեղը այս կյանքում», – նշեց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել