Ուսուցիչը չպետք է մասնակցի կեղծիքին․ Ժաննա Անդրեասյանը՝ դպրոցներում տեղի ունեցած քննությունների մասին

Ահազանգեր ենք ստանում` թե’ միասնական քննություններ, թե’ դպրոցում ավարտական քննություններ հանձնելու ընթացքում որոշ դիմորդներ ու շրջանավարտներ կարողանում են օգտվել բջջային հեռախոսներից ու ականջակալներից: Ի՞նչ պետք է անել խնդիրը լուծելու համար: Այս մասին հունիսի 14-ին տեղի ունեցած Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանից հետաքրքրվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը:

Հարցին ի պատասխան` նախարարը նշել է` ինքը չի բացառում, որ վերահսկողության մասով նման խնդիրներ կլինեն:

«Այս պահի դրությամբ ինձ հասանելի տեղեկությամբ 6 դեպքում քննություն հանձնողները հեռացվել են, նրանց մոտ տեխնիկական միջոցներ են հայտնաբերվել: Ունենք 8 դիմորդ, որոնք քննության չմասնակցելու ու բժշկական տեղեկանք ներկայացնելու փորձեր են արել: Երեխաները շատ հնարամիտ են, չեմ բացառում, որ տեխնիկական միջոցներից օգտվելու այնպիսի հնարավորություններ են գտնում, որ դեռ այդ ձեւերը հասկանալու կարիք կունենանք, բայց մենք շատ ուշադիր ենք: Հավելյալ վերահսկողության կարիք միշտ կա»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Մանրամասները` տեսանյութում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել