Երևան քաղաքում՝ հունիսի 14-ի ցերեկը, 15-ին, 17-ին սպասվում է, 16-ին, 18-19-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վրկ արագությամբ։
Հանրապետության տարածքում` հունիսի 14-ի ցերեկը, 15-ին, 17-ին շրջանների զգալի մասում, 16-ին, 18-19-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 14-15-ի ցերեկն առանձին հատվածներում՝ ինտենսիվ:
Հունիսի 14-19-ին առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ հարավարևելյան 3-6 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։