Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ այսօր ընդունել է «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի վերաբերյալ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակված նախագիծը։
Օրենքի ընդունմամբ կամավորների համար ամրագրվում են՝
– կամավորության իրավական հիմք (կամավոր աշխատանքի մասին պայմանագիր, տեղեկանք, երաշխավորագիր),
– կամավորի կարգավիճակ,
– իրավունքների դատական պաշտպանություն և այդ մասով պետական տուրքերից ազատում, կամավոր աշխատանքի ժամանակահատվածը` կամավորի համար աշխատանքային փորձառության համարում,
– կամավոր աշխատանքից բխող լրացուցիչ ծախսերի փոխհատուցման իրավունք,
– առողջության և անվտանգության ապահովման երաշխիքներ,
– ապահովագրության հնարավորություն,
– աշխատաշուկա մուտք գործելու, նոր գիտելիք և մասնագիտական փորձառություն ձեռք բերելու հնարավորություն: