Նվիրի՛ր արյուն, նվիրի՛ր պլազմա, կյա՛նք տուր մարդկանց և արա՛ դա ավելի հաճախ. ԱՆ

2023 թվականի Արյան դոնորների համաշխարհային օրվան նվիրված միջոցառումների քարոզարշավն անցկացվում է «Նվիրի՛ր արյուն, նվիրի՛ր պլազմա, կյա՛նք տուր մարդկանց և արա՛ դա ավելի հաճախ» կարգախոսով։ Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։

Նպատակն է ուշադրությունը կենտրոնացնել այն հիվանդների վրա, ում ամբողջ կյանքի ընթացքում պահանջվում է արյան փոխներարկում: Ընդգծվում է կանոնավոր արյան կամ պլազմայի դոնորության կարևորությունը արյան և արյան բաղադրամասերի կայուն և անվտանգ մատակարարում ստեղծելու համար, որոնք միշտ կլինեն հասանելի բոլորին և ամբողջ աշխարհում, որպեսզի կարիքավոր բոլոր հիվանդները կարողանան ժամանակին բուժում ստանալ:

Արշավի նպատակն է.

– խրախուսել առողջ մարդկանց կանոնավոր կերպով արյուն նվիրաբերել այնքան հաճախ, որքան այն անվտանգ և հնարավոր է, օգնելու բարելավել փոխներարկումից կախյալ հիվանդների կյանքի որակը և նպաստել ամբողջ աշխարհում անվտանգ արյան պաշարների ստեղծմանը,
– ընդգծել արյան և պլազմայի կանոնավոր, առանց վարձատրության կամավոր դոնորության կենսական նշանակությունը՝ բոլոր երկրներում անվտանգ արյան բաղադրամասերին համընդհանուր հասանելիություն ապահովելու համար,
– մոբիլիզացնել աջակցությունը ազգային, տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում՝ խրախուսելու կառավարություններին և զարգացման գործընկերներին ներդրումներ կատարել՝ ամրապնդելու և պահպանելու արյան ազգային ծրագրերը,
– ճանաչել և շնորհակալություն հայտնել արյուն հանձնող մարդկանց և խրախուսել ավելի շատ մարդկանց դառնալ արյան դոնորներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել