Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 12-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է․
«1.Աշխատանքային այցով 2023 թվականի հունիսի 19-22-ը Բրատիսլավա (Սլովակիայի Հանրապետություն) գործուղել Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս ԽԱՆԴԱՆՅԱՆԻՆ, Ազգային ժողովի պատգամավորներ Էդուարդ ԱՂԱՋԱՆՅԱՆԻՆ, Թագուհի ՂԱԶԱՐՅԱՆԻՆ եւ Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Էլեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ:
2.Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ գործուղման հետ կապված ծախսերը` ճանապարհածախսը, օրապահիկը, ինչպես նաեւ Է. Հայրապետյանի գիշերավարձը՝ ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի, կատարել Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները:
3. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված գիշերավարձի (Ս. Խանդանյանի, Է. Աղաջանյանի եւ Թ. Ղազարյանի) վճարումը կատարում է հրավիրող կողմը»: