Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հունիսի 12-ին դատախազությունում անցկացված կոլեգիայի նիստից հետո հրաման է ստորագրել, ըստ որի՝ Արդարադատության առաջին դասի խորհրդական Լիլիթ Գրիգորյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ:
Iravaban.net-ը ներկայացնում է նրա կենսագրությունը․
Ծնվել է 1973 թվականի հունվարի 15-ին Հոկտեմբերյան քաղաքում:
Աշխատանքային գործունեությունը՝
12.06.2023 թվականին նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ:
18.11.2022-12.06.2023 թվականներին – Երևան քաղաքի դատախազ:
31.10.2013 – 18.11.2022 թվականներին – Երևան քաղաքի դատախազի տեղակալ:
30.11.2007 – 31.10.2013 թվականներին – Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ:
08.04.2003 – 30.11.2007 թվականներին – Երևան քաղաքի դատախազի օգնական:
12.01.1999 – 08.04.2003 թվականներին – Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի դատախազի օգնական:
21.12.1998 – 12.01.1999 թվականներին – Երևան քաղաքի Մյասնիկյանի շրջանի դատախազության քննիչ:
20.05.1996 – 21.12.1998 թվականներին – Երևան քաղաքի Մյասնիկյանի շրջանի դատախազության ստաժոր:
Կրթությունը`
1990-1995թթ. – Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ:
Այլ տվյալներ՝
Արդարադատության առաջին դասի խորհրդական է:
ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով խրախուսվել է շնորհակալագրով, հուշանվերով, արտահերթ շնորհվել է դասային աստիճան, ինչպես նաև շնորհվել է նախատեսված դասային աստիճանի վերին սահմանից մեկ աստիճան բարձր դասային աստիճան:
Պարգևատրվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության «Մարտական համագործակցության» մեդալով, ՀՀ վարչապետի, ՀՀ ազգային ժողովի նախագահի շնորհակալագրերով, ՀՀ դատախազության 100-ամյակ հոբելյանական մեդալով և «Իրավակարգի ամրապնդման համար» մեդալով:
Ամուսնացած է, ունի երկու դուստր: