Ազգային ժողովում այսօր քննարկվեց պատգամավորներ Լիլիթ Գալստյանի և Էլինար Վարդանյանի հեղինակած ««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։
Նախագծով առաջարկվել է, որ Հանրային հեռարձակողի կառավարման, ինչպես նաև Կարգավորող պետական մարմինների կազմում որևէ սեռի ներկայացվածությունը երկուսից պակաս չլինի:
Նախագիծը ստացել է դրական եզրակացություն։ Թե՛ խորհրդարանական մեծամասնությունը, թե՛ ընդդիմությունը կողմ արտահայտվեցին նախագծին։ Բայց այդ, առաջարկներ հնչեցին սեռի ներկայացվածությունը ավելացնել։
Մանրամասները՝ տեսանյութում։