Եթե 1000 դրամանոց ծխախոտը դառնա 5000 դրամ, այդ ժամանակ մարդը կարող է մտածել՝ ծխի, թե ոչ․ Բաբկեն Թունյան

«Եկեք անկեղծ լինենք․ եթե ծխախոտի գինը պետք է բարձրանա 32 տոկոսով կամ 32 դրամով, իսկ հաջորդ տարի դառնա 45 դրամ, խիստ կասկածում եմ, որ դա որևէ ազդեցություն է ունենալու ծխախոտի դեմ պայքարի վրա»,-այս մասին ԱԺ ելույթի ժամանակ ասաց իշխող խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։

«Միայն ես չեմ այդ կարծիքին, մեր հանձնաժողովի անդամները կարծիք են հայտնել, որ եթե 1000 դրամանոց ծխախոտը դառնա 5000 դրամ, այդ ժամանակ մարդը կարող է մտածել՝ ծխի, թե ոչ։ Այդ ժամանակ էլ ռիսկեր կան, որ մարդիկ կարող են անցնել ավելի ցածրորակ սիգարետների կամ մաքսանենգ եղանակով բերված սիգարետների»,- ասաց Թունյանը։

Պատգամավորը նշեց, որ ծխախոտի գնի աստիճանաբար բարձրացումը կարող է հանգեցնել նրան, որ քաղաքացիներն ավելի շատ գումար են ծախսելու ծխախոտի, քան սննդի վրա․ «2019թ-ից սկսած մեր ընդունած օրենքները որքանո՞վ են նպաստել ծխախոտի դեմ պայքարին, մենք մի քանի քայլեր ենք չէ՞ արել, ակցիզային հարկեր ենք բարձրացրել, ցուցադրության արգելք ենք դրել, կարծում եմ հիմա հետաքրքիր կլիներ որոշ ամփոփիչ տվյալներ ստանալ։ Ես դեմ չեմ, որ կրճատվի, բայց չպետք է արվեն այնպիսի քայլեր, որ հասարակության մոտ ընկալվեն լրացուցիչ փող հավաքելու քայլեր»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել