Եթե Թուրքիայի կողմից կամքը կա, հարաբերությունները կարգավորելու եզակի հնարավորություն է. Ալեն Սիմոնյան

Թուրքական կողմը ցանկություն ունենալու պարագայում կարող է անընդհատ պատճառներ բերել, կարող է Նեմեսիսի արձանը չլինել, ուրիշ բան լինել: ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, ապա Ալեն Սիմոնյանն ասաց հետևյալը. «Եթե Թուրքիայի կողմից կամքը կա, իսկ ես տպավորություն ունեմ, որ այդ կամքը կա այս փուլում, հարաբերությունները կարգավորելու եզակի հնարավորություն է պատմական, և հայկական կողմը դրան պատրաստ է, պատրաստ է՝ նույնիսկ անցնելով մեծ քննադատության միջով, բայց հայ ժողովրդին երկարատև խաղաղության բերելու համար»:

Խոսելով Թուրքիայի նախագահ էրդողանի երդմնակալության ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Անկարա կատարած այցի մասին՝ ԱԺ նախագահն ասաց. «Այցի ընթացքում որևէ պաշտոնական հանդիպում չի եղել, բայց այցը բավականին լավ է անցել: Ես պետք է ասեմ, որ վարչապետը եղել է ուշադրության կենտրոնում՝ թե՛ թուրք քաղաքական գործիչների, թե՛ միջազգային հանրության, և վարչապետի այցը, կարելի է ասել, այդ միջոցառման գլխավոր իրադարձություններից մեկն է եղել: Եվ նաև որոշ գործընկերներ մի փոքր, այսպես ասած, նեղսրտել են, որովհետև նախագահ Էրդողանն առաջին շարքին բարևելուց հետո յուրահատուկ մոտեցել է և երկրորդ շարքում նստած վարչապետին առանձնահատուկ ողջունել է: Ընդհանուր այցը բավականին դրական է եղել»,- նշեց Ալեն Սիմոնյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել