3 տարեկան երեխան դուրս է բերվել լճակից․ նրա կյանքը չի հաջողվել փրկել

Հունիսի 12-ին, ժամը 17։28-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթաշեն գյուղում երեխա է կորել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա․ Վ․-ն (ծնված 2020 թ.) տեղի ուժերով դուրս է բերվել Հարթաշեն գյուղի մոտակայքում գտնվող լճակից և տեղափոխել Գորիսի ԲԿ, որտեղ բժիշկները արձանագրել են վերջինիս մահը։

Ա.Վ.-ի որոնողական աշխատանքներն իրականացնելիս քաղաքացի Ա․ Դ․-ն (ծնված 1979 թ.) մոտ 30 մ բարձրությամբ ժայռից գլորվել և վնասել է ոտքը։

Փրկարարները ձորից (մոտ 100 մ) պատգարակով դուրս են բերել և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել տուժածին, վերջինս հոսպիտալացվել է Գորիսի ԲԿ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել