Դատավոր Դավիթ Սարգսյանը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի․ ԲԴԽ որոշումը

Բարձրագույն դատական խորդուրդը՝ քննելով Արդարադատության նախարարի միջնորդությունը՝ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Սարգսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, մերժել է։

Որոշումն այսօր՝ հունիսի 12-ին, հրապարկել է ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը։

«Խորհուրդը հարկ է համարում արձանագրել, որ դատավորի կողմից թույլ տրված արարքը թեև ձևականորեն պարունակում է Օրենսգրքով սահմանված՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի հատկանիշներ, սակայն իր նվազ կարևորության պատճառով կասկածի տակ չի դնում տվյալ դատավորի համապատասխանությունը դատավորի կարգավիճակին և իր էությամբ չի կարող հեղինակազրկել դատական իշխանությունը»,-մանրամասնեց նա։

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել