Բարձրագույն դատական խորդուրդը՝ քննելով Արդարադատության նախարարի միջնորդությունը՝ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական ատյանի դատարանի դատավոր Մուրադ Հովակիմյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, մերժել է։
Որոշումն այսօր՝ հունիսի 12-ին, հրապարկել է ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը։
«Խորհուրդը հարկ է համարում պարզաբանել, որ ըստ վարույթ հարուցող մարմնի՝ դատարանը գործով կայացված թվով 3 որոշումների հիման վրա կազմված կատարողական թերթերը տվել է օրենքով սահմանված ժամկետների խախտմամբ, իսկ դատարանի մեկ այլ որոշման հիման վրա կազմված կատարողական թերթը տրվել է որոշումը կայացնելուն հաջորդող 57-րդ օրը այն դեպքում, երբ անհապաղ կատարման ենթակա դատական ակտի հարկադիր կատարման համար կատարողական թերթը տրվում է անհապաղ։ Միևնույն ժամանակ խորհուրդը հարկ է համարում արձանագրել, որ դատավորի կողմից թույլ տրված արարքը, թեև պարունակում է սույն օրենսգրքով սահմանված դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի հատկանիշներ, սակայն նվազ կարևորության պատճառով կասկածի տակ չի դնում տվյալ դատավորի համապատասխանությունը դատավոր կարգավիճակին և իր էությամբ չի կարող հեղինակազրկել դատական իշխանությունը»,-մանրամասնեց նա։
Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է։