Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամն ունի հոգաբարձուների նոր խորհուրդ՝ տարբեր հայտնի գործիչներով

Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի 2-ամյակի կապակցությամբ ձևավորվել է նոր կազմով հոգաբարձուների խորհուրդ։ Այդ մասին որոշումը հաստատել է հիմնադրամի հիմնադիր Արմեն Մարտիրոսյանը: Խորհրդում ներառվել են իրենց ոլորտներում առաջատար մասնագետներ, մասնավորապես՝

  1. Արտակ Բեգլարյան՝ Արցախի պետական նախարարի խորհրդական – հոգաբարձուների խորհրդի նախագահ,
  2. Արա Բաբլոյան՝ Արաբկիր ԲՀ-ԵԴԱԻ կառավարման խորհրդի նախագահ, գիտական ղեկավար,
  3. Ալեքսանդր Ուռումյան՝ Շենգավիթ ԲԿ-ի գլխավոր տնօրեն,
  4. Արմեն Նուրբեկյան՝ ՀՀ կենտրոնական բանկի փոխնախագահ,
  5. Արմինե Մկրտչյան՝ «ՄերակիՓալ» ընկերության տնօրեն, կազմակերպական զարգացման քոուչ,
  6. Լուսինե Քասարջյան ՝ բարեգործական հիմնադրամների խորհրդատու,
  7. Նարեկ Մկրտչյան՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար,
  8. Սամվել Մարտիրոսյան՝ տեղեկատվական անվտանգության փորձագետ։

Վերջերս տեղի ունեցավ խորհրդի 1-ին նիստը, որի ընթացքում խորհրդի նոր անդամներին ներկայացվեցին հիմնադրամի երկու տարվա գործունեության արդյունքները և ապագայում իրականացվելիք ծրագրերը։ Հոգաբարձուների խորհրդի անդամները հաստատեցին իրենց պատրաստակամությունը հնարավորինս աջակցել հիմնադրամի աշխատանքներին, որպեսզի Հայաստանի և Արցախի Հանրապետություններում բնակվող առողջական ծանր խնդիրներ ունեցող երեխաները լինեն առողջ և վայելեն իրենց անհոգ  մանկությունը։ 

Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի մասին

Հիմնադրամն օգնում է առողջական ծանր խնդիրներ ունեցող երեխաներին: Իր գործունեության երկու տարվա ընթացքում հիմնադրամը ստացել է շուրջ 51.000 նվիրատվություն, տրամադրել շուրջ 630.000.000 դրամի աջակցություն՝ օգնելով շուրջ 2225 երեխայի

Հիմնադրամը նաև 6 նորագույն սերնդի բուժսարքավորում է նվիրաբերել ոլորտային  բուժհաստատություններին՝ ապահովելով տարեկան շուրջ 2500 երեխայի պատշաճ հետազոտություն: Ֆինասավորել է 9 բուժաշխատողի մասնակցությունը միջազգային վերապատրաստման կամ գիտաժողովի՝ նպաստելով բժշկության մեջ նորարար մեթոդների ներդրմանը։ 

Հիմնադրամի աջակցությամբ 2023 թ-ի հունիսի 1-ին Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում բացվեց «Կարինայի անվան քաղցկեղի ժառանգական նախատրամադրվածության կլինիկան», որի նպատակն է նպաստել Հայաստանում և Արցախում երեխաների շրջանում քաղցկեղի  վաղ հայտնաբերմանը, կանխարգելմանն ու արդյունավետ բուժմանը, արդյունքում՝ քաղցկեղի տարածվածության ու մահացության նվազեցմանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել