Վարչապետի հունիսի 12-ին որոշմամբ Գյումրիի զարգացման ռազմավարության մշակման նպատակով աշխատանքային խումբ է ստեղծվել։ Որոշումը ստորագրել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։
«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի զարգացման ռազմավարության մշակման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ։
2. Հաստատել աշխատանքային խմբի կազմը՝ համաձայն հավելվածի»։
Աշխատանքային խմբի կազմը․
- Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյան (աշխատանքային խմբի նախագահ)
- Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյան
- Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյան
- Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյան
- Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյան
- Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեան
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյան
- Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության տնտեսական ծրագրերի բյուջետային գործընթացի կազմակերպման վարչության պետի պարտականությունները կատարող Հրայր Եսայան
- Հայաստանի Հանրապետության Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյան (համաձայնությամբ)
- Հայաստանի Հանրապետության Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալ Վահագն Մկրտչյան (համաձայնությամբ)