Նոր նշանակում՝ Երևանի քաղաքապետարանում․ այս մասին այսօր՝ հունիսի 12-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել պարոն Վահան Պապիկյանը։ Շնորհավորում եմ, պարոն Պապիկյան, ձեզ մաղթում բարի ծառայություն»։
Լուսանկարում՝ Վահան Պապիկյանը