ՀՀ ԱԳՆ-ն «Թվիթեր»-ի իր էջում ցավակցություն է հայտնել Ղազախստանում անտառային հրդեհների զոհերի կապակցությամբ։
«Խորապես վշտացած ենք Ղազախստանի Աբայի շրջանում տեղի ունեցած խոշոր անտառային հրդեհների մասին լուրից, որոնց հետևանքով մարդիկ են զոհվել, շատերը ՝ վիրավորվել: Անկեղծ ցավակցություն ենք հայտնում բնական աղետի հետևանքով տուժածներին և շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորվածներին»,- ասվում է ՀՀ ԱԳՆ գրառման մեջ: