Խոր վշտով և կսկիծով տեղեկացնում ենք, որ կյանքից վաղաժամ հեռացել է Հյուսիսային համալսարանի համահիմնադիր և պրոռեկտոր Մանթաշ Բորիսի Մակիչյանը. հայտնում են համալսարանի մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ Մանթաշ Մակիչյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունիսի 12-ին, 18:00-ից՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, հուղարկավորությունը՝ հունիսի 13-ին, 13:00-ին՝ նույն վայրից։
Համալսարանն իր ցավակցություններն է հայտնել Մանթաշ Մակիչյանի ընտանիքին, հարազատներին։