Քերոբյանը և Արսենյանը Ջերմուկում հանդիպել են Զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հետ

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը աշխատանքային այցով Ջերմուկում է եղել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ջերմուկի ղեկավար Վահագն Արսենյանը։

«Զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում քննարկվել են (սեպտեմբերյան ագրեսիայից հետո) ոլորտի զարգացմանն ուղղված քայլերը` ինչպես կառավարության, այնպես էլ մասնավոր հատվածի կողմից իրականացվող ծրագրերը, նաև առաջիկայում նախատեսվող հանդիպումների, փառատոնների, միջոցառումների և տեղեկատվական արշավների կազմակերպումը»,- գրել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել