Պարզ լիճ տանող հատվածում ծառն ընկել և ամբողջությամբ փակել է ավտոճանապարհը

Հունիսի 11-ին, ժամը 07:18-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պարզ լիճ տանող հատվածում ծառն ընկել և ամբողջությամբ փակել է ավտոճանապարհը:

Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները մասնատել են ծառը և հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել