Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը հունիսի 8-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․
«Ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված աշխատանքային կարգապահության խախտման համար, այն է՝ աշխատանքի ժամին ուսումնական հաստատության աշխատակիցների հետ միասին աշխատանքից անհարգելի բացակայության համար «ՀՀ Լոռու մարզի Շահումյանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն Ռիտա Հարությունյանի նկատմամբ կիրառել «նկատողություն» կարգապահական տույժը»։