Հունիսի 10-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հարավարևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ականանետ։
Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
Ժամը 12։20-ի սահմաններում ադրբեջանական կողմը 60 մմ տրամաչափի ականանետից 3 ական է արձակել ՊԲ դիրքերից մեկի ուղղությամբ։
Հայկական կողմը կորուստներ չունի։
Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։