Օդի ջերմաստիճանը կնվազի. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Երևան քաղաքում՝ հունիսի 10-ի ցերեկը, 11-ին, 13-14-ին սպասվում է, 12-ի, 15-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։

Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վրկ արագությամբ։

Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Հանրապետության տարածքում` հունիսի 10-ի ցերեկը, 11-ին, 13-14-ին շրջանների զգալի մասում, 12-ին, 15-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 10-ի և 13-ի ցերեկը, 11-ի գիշերն առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հարավարևմտյան 3-6 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 10-11-ին հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել