ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն առաջարկել է խոսել երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային խնդիրների մասին։ Այս մասին գրում է РИА Новости-ն։
«Ես շատ ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա ևս մեկ անգամ խոսելու այսօրվա միջոցառման շրջանակում երկկողմ առումներով առկա իրավիճակի, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրների մասին, որոնց մասին մենք այդքան մանրամասն խոսեցինք Մոսկվայում նախորդ հանդիպման ժամանակ։ Ուրախ եմ տեսնել ձեզ»,- ասել է Պուտինը։
Հաղորդվում է, որ ի տարբերություն Լուկաշենկոյի հետ առավոտյան հանդիպման՝ Պուտինը Փաշինյանին ընդունել է արդեն պաշտոնական պայմաններում։