ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Վայոց Ձորի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Ռոմիկ Ասատրյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով (Վայք-Մեղրի մայրուղի):
Մասնավորապես՝
- սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող գործիքներն ու պարագաները չեն ենթարկվել պատշաճ մաքրման և ախտահանման, չեն պահվել բարվոք և նորոգ վիճակում,
- խոհանոցի պատերը պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծվող նյութերից, չեն ունեցել հարթ մակերես, հեշտությամբ չեն մաքրվել և ախտահանվել,
- կառույցն ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով, լվացող և ախտահանող նյութերի առանձնացված պահման տարածքով,
- սանհանգույցը ենթակա է եղել վերանորոգման:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ: