Կարեն Դուրգարյանը, Ռուբեն Մուրադյանը և Գոշ Սարգսյանը Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով են պարգևատրվել

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը հունիսի 7-ին որոշում է ստորագրել, որի համաձայն Երևանի քաղաքապետի ոսկե մեդալներ է շնորհել։

Որոշման մեջ ասվում է․

«Ղեկավարվելով Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի փետրվարի 12-ի N 604-Ն որոշման N 1 հավելվածի 5-րդ կետի 1-ին ենթակետով և 10-րդ կետով․

Երևան քաղաքի մշակույթի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին նվիրված միջոցառումները բարձր մակարդակով կազմակերպելու համար՝ Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով պարգևատրել․

1․ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնակատար, ՀՀ վաստակավր արտիստ Կարեն Դուրգարյանին,

2․ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի առաջատար արտիստ, ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Մուրադյանին,

3․ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանին»։

Լուսանկարում՝ Գոշ Սարգսյանը և Կարեն Դուրգարյանը (Երևանի ավագանու անդամ Լևոն Զաքարյանի ֆեյսբուքյան էջից)

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել