Բենզինի և դիզվառելիքի գների տատանումը․ ՎԿ

2023թ. մայիսին 2022թ. մայիսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում արձանագրվել է 1.1 % գնաճ, իսկ 2023թ. ապրիլի համեմատ՝ 0.9% գնանկում:

Iravaban.net-ն այս մասին տեղեկանում է Վիճակագրական կոմիտեից։

Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2023թ. մայիսին ապրիլի համեմատ գրանցվել է ոչ պարենային ապրանքների 1.3-0.1% գնանկում, այդ թվում, գնանկման համեմատաբար բարձր ցուցանիշն արձանագրվել է մայրաքաղաքում:

2023թ. մայիսին ապրիլի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են 0.5% և 1.1%-ով: 2023թ. մայիսին 2022թ. մայիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ 28.9% և 21.3%, իսկ 2022թ. դեկտեմբերի համեմատ՝ 16.2% և 9.6% գնանկում:

Հավելենք, որ վերջին շրջանում զգալի բարձրացել է նաև հեղուկ գազի գինը՝ շուրջ 110 դրամից դառնալով 200-220 դրամ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել