Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 5-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է․
«1. «ԵՄ-ն հանուն գենդերային հավասարության բարեփոխումների օգնության պատուհան» ծրագրի՝ գենդերային բյուջետավորման թեմայի վերաբերյալ ուսուցողական այցին մասնակցելու համար 2023 թվականի հունիսի 19-23-ը Վիեննա (Ավստրիայի Հանրապետություն) գործուղել Ազգային ժողովի պատգամավոր Ծովինար Վարդանյանին:
2. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերի վճարումը կատարում է հրավիրող կողմը»: