ԿԳՄՍ նախարարությանը գումար կհատկացվի Արմեն Սաֆարյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 8-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

«Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ, «ՅՈՒՆԻՄԱՀայաստան» տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության հայկական կենտրոնի նախագահ, ռեժիսոր Արմեն Սաֆարյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2023 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 1,625.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով նախատեսված «1195. Հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ մատուցած քաղաքացիների մահվան դեպքում արարողակարգային միջոցառումների կազմակերպում» ծրագրի «11001. Հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած քաղաքացիների մահվան դեպքում հրաժեշտի ծիսակատարության և թաղման կազմակերպում, գերեզմանի բարեկարգման և մահարձանի պատրաստման ու տեղադրման աշխատանքներին աջակցություն» միջոցառման իրականացման համար նախատեսված ֆինանսական միջոցներից (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Հուղարկավորության նպաստներ բյուջեից» հոդվածով)»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել