ՆԳՆ պարզաբանումը՝ Գրիգոր Լուսավորչի փողոցում տեղի ունեցած վթարի վերաբերյալ

Ներքին գործերի նախարարությունը պարզաբանում է տարածել, որում ասվում է.

«Համացանցում հրապարակում է տարածվել Գրիգոր Լուսավորչի փողոցում այսօր առավոտյան տեղի ունեցած վթարի վերաբերյալ: Նշվել է, որ վթարը տեղի է ունեցել ՆԳ նախարարի ավտոշարասյան համար ճանապարհը մասնակի փակելու պատճառով: Պարզաբանում ենք, որ ՆԳՆ ներքին անվտանգության վարչությունում նշված ճանապարհատրանսպորտային պատահարով արդեն իսկ նշանակված է ծառայողական քննություն:

Ծառայողական քննության շրջանակում քննարկման առարկա կդառնա նաև ուղեկցող անձնակազմի գործողությունների պատճառահետևանքային կապը տեղի ունեցած վթարի հետ:

Բացի այդ, նախաքննական մարմնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացվի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել