15-ամյա պատանին մարմնական վնասվածք էր պատճառել 52-ամյա կնոջը

Հունիսի 7-ին, ժամը 12.08-ին, ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ նախաբազկի ծակած-կտրած վերքով, մկանների վնասումով բուժօգնության է դիմել Հոռոմ բնակավայրի 52-ամյա մի բնակչուհի:

Ոստիկանության Արագածի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Բերքառատ գյուղի ցանքատարածքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ նույն գյուղի 15-ամյա բնակիչը ծալովի դանակով խփել էր 52-ամյա արթիկցի կնոջ դաստակին:

15-ամյա պատանին, հանցագործության գործիք դանակով, ներկայացվել է Արագածոտնի մարզային քննչական վարչություն: Քննչական վարչություն են ուղարկվել նաև կազմված փաստաթղթերը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել