Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Հակոբ Բալայանը հայտնել է, թե քանի՞ բակ է նախատեսվում վերանորոգել այս տարի և ինչ սկզբունքով են դրանք ընտրվել հասցեները։
«Հարգելի բնակիչներ, ինչպես խոստացել էի տարեցտարի մեծացնում ենք վերանորոգվող բակերի ծավալը։ 2023 թվականին նախատեսվում է հիմնանորոգել 21 բակային տարածք, որոնք հագեցած կլինեն խաղահրապարակներով, կանաչ գոտիներով, զրուցարաններով և մինի ֆուտբոլի դաշտերով։
Բակային տարածքներն ընտրվել են հաշվի առնելով՝ շենքին կից ազատ տարածքը և տարածքի հնարավորությունը, շատ դեպքերում ապամոնտաժվել են ապօրինի կառուցված ավտոտնակները»,-նշել է նա։