Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Երևան քաղաքում՝ հունիսի 8-ի ցերեկը, 9-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 10-11-ին, 13-ին սպասվում է, 9-ի և 12-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վրկ արագությամբ։

Հանրապետության տարածքում` հունիսի 8-ին և 12-ին կեսօրից հետո, 9-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 10-11-ին, 13-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 10-ին, 11-ի գիշերն առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հարավարևմտյան 3-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 8-9-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, 10-11-ին աստիճանաբար նույնքան կնվազի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել