Թագուհի Ստեփանյանն ազատվել է «Շտապօգնություն» ՓԲԸ տնօրենի պաշտոնից: Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Երևանի քաղաքապետարանի կայքէջից։
Քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանի մեկ այլ որոշմամբ՝ Ստեփանյանը նշանակվել է Երևանի թիվ 4 և 1 միավորված պոլիկլինիկաների տնօրեն։
«Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվել Միավորված պոլիկլինիկաների արդեն նախկին տնօրեն Ռուբեն Գրիգորյանը:

Գլխավոր լուսանկարը՝ Armenpress-ի։