ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են մայիսի 26-ին ՀՀ տարածքից ադրբեջանցիներ առևանգած և Ադրբեջանում գերության մեջ պահվող երկու հայ զինծառայողներին, հայտնում են ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակից։
Նշվում է, որ նրանցից յուրաքանչյուրի հետ տեղի է ունեցել առանձնազրույց։ Բացի այդ, Կարմիր խաչի նամակների միջոցով կապ է հաստատվել ընտանիքների հետ։
Հիշեցնենք՝ մայիսի 26-ին ՀՀ ՊՆ-ն պաշտոնապես հայտնեց, որ ժամը 19:00-ից ընդհատվել է կապը մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողի հետ։ Ադրբեջանական կողմը հաստատել է, որ մեր զինծառայողները գերեվարվել են։ Ավելի ուշ Ադրբեջանը հայտարարել է մեր զինծառայողների դեմ շինծու քրեական գործ հարուցելու մասին։