Հունիսի 7-ին կայացել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի արտաքին գործերի նորանշանակ նախարար Հաքան Ֆիդանի հեռախոսազրույցը:
Այս մասին հայտնում են Արտաքին գործերի նախարարությունից։
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Հաքան Ֆիդանին Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Կողմերն արտահայտել են իրենց պատրաստակամությունը շարունակել աշխատել երկու երկրների միջև հարաբերությունների ամբողջական կարգավորման ուղղությամբ:
Հիշեցնենք, որ նախքան արտգործնախարար նշանակվելը Հաքան Ֆիդանը վերջին 10 տարում զբաղեցրել է երկրի հատուկ ծառայությունների ղեկավարի պաշտոնը՝ ղեկավարելով Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը (MİT)։ Այդ ընթացքում նա ներգրավված է եղել Սիրիայի, Սաուդյան Արաբիայի և Իսրայելի հետ Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցություններին։