Գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանն ազատվեց պաշտոնից

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ Գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը պաշտոնից ազատման դիմում էր ներկայացրել։

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2023 թվականի մայիսի 25-ի, հունիսի 5-ի և հունիսի 6-ի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ․ այդ թվում պաշտոնից ազատվել է նաև Գևորգ Բաղդասարյանը։

Iravaban.net-ը Ձեզ է ներկայացնում նրա կենսագրությունը․

Գևորգ Բաղդասարյանը ծնվել է 1987 թվականի հոկտեմբերի 14-ին Լոռու մարզի Ալավերդի քաղաքում:

Մասնագիտական գործունեություն

2020թ․օգոստոսի 24-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ:

11.07.2018-24.08.2020թթ. – Երևան քաղաքի դատախազ,

12.10.2016-11.07.2018թթ. – ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության պետ,

30.03.2015-12.10.2016թթ. – Երևան քաղաքի դատախազի տեղակալ,

08.05.2014-30.03.2015թթ. – ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության պետի տեղակալ,

17.03.2014-08.05.2014թթ. – ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության ավագ դատախազ,

15.03.2013-17.03.2014թթ. – Երևան քաղաքի դատախազության դատախազ,

15.03.2013-31.10.2013թթ. – Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազության դատախազ,

08.12.2008-15.03.2013թթ. – ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահի խորհրդական,

12.02.2008-08.12.2008թթ. – ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների ծառայության կրտսեր մասնագետ:

2009 թվականից զբաղվում է գիտամանկավարժական գործունեությամբ։ Դասավանդում է Երևանի պետական համալսարանում, Հայաստանում ֆրանսիական համալսարանում և ՀՀ Արդարադատության ակադեմիայում:

Հեղինակ է 1 մենագրության, համահեղինակ է 1 գիտագործնական ձեռնարկի, հեղինակ և համահեղինակ է 26 գիտական հոդվածների։

ՀՀ Բարձրագույն որակավորման կոմիտեի թիվ 001 մասնագիտական խորհրդի անդամ

Կրթություն

2012թ․ – իրավաբանական գիտությունների թեկնածու,

2009-2012թթ. – ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի հայցորդ,

2007-2009թթ. – ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրա,

2003-2007թթ. – ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատ,

1993-2003թթ․ – Ալավերդու թիվ 12 միջնակարգ դպրոց:

Այլ տվյալներ

ՀՀ Բարձրագույն որակավորման կոմիտեի թիվ 001 մասնագիտական խորհրդի անդամ

2009 թվականից զբաղվում է գիտամանկավարժական գործունեությամբ։

Դասավանդում է Երևանի պետական համալսարանում, Հայաստանում ֆրանսիական համալսարանում և ՀՀ Արդարադատության ակադեմիայում:

Հեղինակ է 1 մենագրության, համահեղինակ է 1 գիտագործնական ձեռնարկի, հեղինակ և համահեղինակ է 26 գիտական հոդվածների։

ՀՀ նախագահի 2017թ. հունիսի 29-ի հրամանագրով պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով։

Ամուսնացած է, ունի դուստր։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել