Հայաստանում Եվրամիության առաքելությունը նոր օպերատիվ կենտրոններ կբացի Կապանում, Իջևանում ու Եղեգնաձորում:
«Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Հայաստանում ԵՄ առաքելության կայքում հրապարակված տեղեկատվությունից:
Առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերն ասել է, որ առաքելության ներկայության առաջին 3 ամիսներին առաքելությունն իրականացրել է ավելի քան 300 պարեկություն Գորիսում, Ջերմուկում և Մարտունիում գտնվող իր օպերատիվ կենտրոններից:
«Առաջիկա ամիսներին առաքելությունը նախատեսում է բացել երեք լրացուցիչ օպերատիվ հանգույցներ Կապանում, Իջևանում և Եղեգնաձորում՝ մոտ ապագայում աստիճանաբար հասնելով լիարժեք կարողությունների»,-ասել է Ռիտերը:
Առաքելության ղեկավարը հավելել է, որ իրենց նպատակն է, ի թիվս այլոց, նաև նպաստել սահմանամերձ շրջանների անվտանգության կայունացմանը։